Ապահով և վստահ միասին

Humana-ն ոչ միայն անվանում է, այլ նաև խոստում։ Հղիությունից սկսած՝ ամեն ինչ վերաբերում է երեխային և նրա զարգացմանը։ Հաշվի առնելով երեխայի տարիքը և զարգացման առանձնահատկությունները՝ Humana-ն ստեղծել է բարձր որակի սնունդ, որը համապատասխանում է յուրաքանչյուր երեխայի պահանջներին։

sad baby on moms shoulders

Մենք հավատում ենք բնության և գիտության միասնությանը

Humana ապրանքանիշի որակը հիմնված է ժամանակակից գիտելիքների վրա և ապացուցված է գիտական հետազոտություններով։  Մենք ստեղծում ենք յուրաքանչյուր երեխայի անհատական պահանջներին համապատասխան արտադրանք՝ հաշվի առնելով երեխայի տարիքն ու զարգացման առանձնահատկությունները։ 

Բնության հետ ներդաշնակ

Մեզ համար, բնությունն ամեն ինչի բանալին է։  

Փորձ

Humana-ն ձեր հուսալի գործընկերն է ավելի քան 65 տարի։

 

Հուսալիություն

Մենք երաշխավորում ենք արտադրանքի բարձր որակ՝ ապահովելով մթերքների անվտանգությունը։

Մենք հպարտ ենք մեր ֆերմերային ընտանիքներով...

...ովքեր տրամադրում են բարձրորակ հումք, որն անհրաժեշտ է մանկական կաթնախառնուրդներ ստեղծելու համար։ Մանկական կաթի փոշու մեջ օգտագործվող կովի կաթը մթերվում է գերմանացի ֆերմերներից՝ Մենկեների ընտանիքից, ովքեր HQM (Հումանա որակի վարպետ) ծրագրի անդամ են։ Նրանք պարտադրված են հետևել որակի ավելի քան 35 չափանիշների, որոնք գերազանցում են իրավական պահանջները՝ ներառյալ կենդանիների բարեկեցությունը, կենդանիների արածեցումը և առանց ԳՄՕ անասնակերը։

360° տուրի միջոցով բացահայտեք Մենկեների ընտանիքի ֆերման Զալենբուրգում

Ուղևորվեք վիրտուալ տուրի

Որակն ու անվտանգությունը առաջնային են

Երբ խոսքը գնում է փոքրիկների բարեկեցության մասին, յուրաքանչյուր ծնող ցանկանում է տալ միայն լավագույնը։  Լինի մանկական կաթնախառնուրդ, հավելյալ սնունդ, թե սննդային հավելում՝ մեր մթերքները պարունակում են միայն խնամքով ընտրված բաղադրիչներ։ Humana մանկական սնունդը ներդաշնակ է բնության հետ, իսկ հումքի որակն առանձնահատուկ ուշադրությամբ է վերահսկվում։ Կաթի արտադրման ամբողջ ընթացքում այն անցնում է ավելի քան 600 լաբորատոր ստուգում։ Ընտրելով Humana՝ ապահովում եք առողջ և անվտանգ սնունդ ՁԵՐ ՓՈՔՐԻԿԻ ՀԱՄԱՐ։

 

 

Բացահայտի՛ր ավելին...

Ավելի քան 70 տարվա փորձ

Երեխաների տարբեր սերունդներ մեծացել են Humana-ի հետ։ Ահա այստեղ է սկսվել մեր պատմությունը՝ ավելի քան 70 տարի առաջ։

Մեր հիմնադիրը

Ավելի քան 70 տարի առաջ մանկաբույժ բժ․ Լեմկեն մշակեց առաջին նորածնային կաթնախառնուրդի բանաձևը, որը հնարավորինս կբավարարեր փոքրիկների պահանջները։

1950

Humana-ն ստեղծում է առաջին մանկական կաթնախառնուրդը։

2018

Ավելի ապահով, ավելի ստերիլ, ավելի հեշտ օգտագործում՝ Նոր՝ Humana My Pack-ի ստեղծումը։


cute baby eating cereal

Մենք Ձեր կողքին ենք ցանկացած պարագայում

Որպես համաշխարհային մանկական սննդի ապրանքանիշ, մենք ամեն օր ոգեշնչվում ենք ծնողների և նրանց փոքրիկների կողմից։ Ավելին, մենք ուշադրություն ենք դարձնում այն ամենին, ինչն անհրաժեշտ է Ձեզ և Ձեր փոքրիկին՝ հաղթահարելու առօրյա դժվարությունները և միասին վայելելու թանկագին րոպեները։ Մեր ամբողջ տեսականու որակը՝ լինի  մանկական կաթնախառնուրդ, հավելյալ սնունդ, թե սննդային հավելում, հիմնված է ժամանակակից գիտելիքների վրա և ապացուցված է գիտական նորագույն  հետազոտություններով։ Զարմանալի չէ, որ ոչ միայն ծնողները, այլ նաև բժիշկներն ու մանկաբարձներն են երաշխավորում մեր արտադրանքը աշխարհի ավելի քան 60 երկրներում։


Կայունություն` այն, ինչ մենք կարևորում ենք։

Ուրախ մանկությունը սկսում է առողջ միջավայրից։ Մենք սիրում ենք երեխաներին և պատասխանատու ենք հաջորդ սերնդի համար։ Այդ իսկ պատճառով, մենք նպաստում ենք առողջ, բնական և պաշտպանված միջավայրին՝ հնարավորինս հոգ տանելով բնության և ապագայի մասին։

Այցելի՛ր մեր արտադրամաս
back to top