Բացահայտեք մեր արտադրական գործընթացը

Լիովին բացահայտեք մեր մթերքները

Գերմանիայի մեր հատընտիր ֆերմաներից մինչ գործարանային արտադրությունն ու լաբորատոր աշխատանքը՝ իմացեք ավելին մեր մթերքների մասին։

Մենք հավատում ենք թափանցիկությանը

Մենք ցանկանում ենք  հնարավորինս թափանցիկ և ազնիվ կերպով ցուցադրել մեր աշխատելաոճը։ Ծանոթացեք մեր գործարանի հետ եւ ուսումնասիրեք արտադրման գործընթացի յուրաքանչյուր պահ՝ 360 ° տուրի միջոցով։

Ձեր փոքրիկի անվտանգությունը մեր կարևորագույն առաքելությունն է։

Թեպետ մեր լաբորատորիայում մթերքներն անցնում են թվով մինչև 600 սանիտարահիգիենիկ հետազոտություններ և որակի մանրազննին վերահսկում, գործարանից դուրս բերելիս մեր աշխատակիցները ևս դրանք մանրակրկիտ ստուգում են։

Խիստ պահանջներ

Humana-ում մենք սահմանել ենք անվտանգության և հիգիենայի անպիսի համակարգ, որն անհամեմատ ավելի խիստ է, քան պահանջվում է օրենքով։

Կայունություն

Մենք պատասխանատու կերպով հոգ ենք տանում շրջակա միջավայրի մասին՝ կրկնակի օգտագործելով ռեսուրսները։

Հետևողականություն

Մեր որակի վերահսկումն այնքան մանրակրկիտ է իրականացվում, որ յուրաքանչյուր արտադրանքի արտադրման ուղին վերահսկվում է։

Humana Infant Milk Factory Lab

Բացահայտենք մեր լաբարատորիան 360° տուրի միջոցով

Լիովին բացահայտեք մեր սեփական լաբորատորիաները։

Գործընթաց, որին կարող եք վստահել

Բնական բաղադրությունը, փորձն ու հուսալիությունը մեր հիմնարար սկզբունքներն են։ Վերջնական արտադրանքին հասնելու գործընթացում մենք ուղղորդվում ենք այս երեք արժեքներով։

Tap on Spots To find out more

Քանի որ մեր թիմում մեզանից շատերը ծնողներ են, այն աշխատանքը, որը մենք կատարում ենք այստեղ՝ մեզ շատ հոգեհարազատ է։ Մենք արտադրում ենք այնպիսի մանկական սնունդ, որոնք ցանկացած պահի կտայինք մեր սեփական երեխաներին առանց երկմտելու։

Դմիտրի Զախար (փաթեթավորում)

Humana-ում բոլորս ունենք մեկ ընդհանուր նպատակ՝ ծնողներին և նրանց երեխաներին առաջարկել վստահելի արտադրանք։ Այդ է պատճառը, որ մենք մշտապես աշխատում ենք առավելագույն ճշգրտությամբ։

Միքայել Վեսերհոֆ (Mixing)
back to top