Որակ, որին մայրիկները կարող են վստահել:

Ադապտացված կաթնախառնուրդ, հավելյալ սնունդ, թե սննդային հավելում` Humana-ն ապահովում է 100% որակ ու անվտանգություն:

Մենք հոգ ենք տանում փոքրիկների մասին

Humana-ում որակն ու անվտանգությունը մշտապես առաջնային են․ սկսած կաթնախառնուրդներից, որոնք մենք ստանում ենք կաթնամթերք արտադրող մեր գործընկերներից։ Նրանք ապրում են Շտոքհաուզեն քաղաքում ՝ մեր գործարանից ոչ հեռու։ Այստեղ՝ տեղակայված հսկայական արոտավայրի,  ֆերմաների բնական լանդշաֆտի սրտում, մենք մոտ ենք մեր ամենաթանկարժեք բաղադրիչին՝ ԿԱԹԻՆ։

Մեր բոլոր ֆերմերները HQM ծրագրի անդամ են։ Նրանք պարտադրված են հետևել ավելի քան 35 չափանիշների, որոնք գերազանցում են իրավական պահանջները, ինչպիսիք են կենդանիների բարեկեցությունը, արածեցումը եւ ԳՄՕ չպարունակող  անասնակերը։ Ամեն օր ֆերմերները նվիրված կերպով ապահովում են այն բարձր որակը, որը հարկավոր է ադապտացված կաթնախառնուրդների համար։

Ավելի խիստ, ավելի ապահով, ավելի հիգիենիկ
Ամենաբարձր ստանդարտները հօգուտ երեխաների

Այն պահից, երբ բեռնատարը բարձվում է ՝ կաթը ուղևորվում է դեպի արտադրական տեղամաս և մշակվում կթելուց հետո 48 ժամվա ընթացքում՝ մանրէների ներթափանցումից զերծ մնալու համար։ Մենք օգտագործում ենք բացառապես մեկ փուլից բաղկացած ջերմամշակում։ Այսպիսով մենք պահպանում ենք կարևոր բաղադրիչներն ու թույլ տալիս սննդարար բաղադրիչներին պահպանել ամբողջականությունը։

Շտոքհաուզեն քաղաքի մեր գործարանն ունի իր սեփական լաբորատորիան, ինչն էլ հնարավորություն է տալիս իրականացնել սեփական սննդային հետազոտությունները։ Մենք համատեղել ենք հիգիենայի և անվտանգության ավելի քան 600 ստուգումները, որպեսզի վստահ լինենք, որ մեր արտադրանքը անվտանգ է և բարձրորակ։


Բարձր որակի ստանդարտները ապացուցվել են բազմաթիվ հավաստագրերով։

  • IFS սննդային հավաստագիր  (Միջազգային հանձնարարելի ստանդարտ) Շտոքհաուզենում գտնվող նորածնային կաթնախառնուրդի մեր գործարանի, Սունվալի հավելյալ սննդի գործարանի, և մեր մասնաճյուղը հանդիսացող Ինֆարմայի համար, որը մշակում է մեր սննդային հավելումները։ Մեր բոլոր բրոքերային կազմակերպությունները համապատասխանաբար որակավորված են IFS Գործակալի կողմից։
  • Օրգանիկ հավաստագիր յոգուրտների և օրգանական շիլաների համար՝  տրված Kiwa BCS Öko-Garantie GmbH-ի կողմից։
  • Մեր բոլոր կաթնամթերք արտադրող ֆերմերները պարտավոր են օգտագործել առանց ԳՄՕ անասնակեր։ Կենդանիների կերակրման համար չեն օգտագործվում Ո՛Չ գենետիկորեն մոդիֆիկացված եգիպտացորեն, և Ո՛Չ էլ սոյա։ Սա տարեկան հավաստագրում է, տրամադրված անկախ գործող  ABCert-ի հավաստագրման կազմակերպության կողմից։
  • Ի նշան կայունության մեր հանձնառության, մենք հավաստագրված ենք էկոլոգիական ղեկավարման DIN ISO 14001 ստանդարտի համաձայն, և ձեռնարկում ենք թիրախավորված միջոցառումներ, որպեսզի մշտապես կրճատենք էներգիայի և ջրի սպառումը։
back to top