Մայրիկներից և հայրիկներից՝ Ձեզ համար

Լինելով ծնողներ ՝ մենք գիտենք թե որքան թանկ է յուրաքանչյուր երեխա իր ծնողների համար, հետևաբար գիտակցում ենք ենք, թե ինչ մեծ պատասխանատվություն ենք կրում ՝ որպես մանկական սնունդ արտադրող կազմակերպություն։

Ծանոթացեք Հումանա ապրանքանիշի աշխատակիցների հետ

Դիտել վիդեոն


Ձեր փոքրիկի բարեկեցությունը շատ կարևոր է մեզ համար

Ամեն օր մենք ձգտում ենք ապահովել Ձեր փոքրիկին իր տարիքին համապատասխան, բնական բաղադրիչներով սնունդով։

 

 

Մենք ցանկանում ենք  ապահովել Ձեր փոքրիկի բալանսավորված և առողջ սննդակարգը, որպեսզի հիմք դնենք նրա կյանքի լավագույն սկզբին։

Նայել Մերենի վիդեոն

Մեր աշխատակիցները նույնպես մայրացել են

Մենք բոլորս ոգևորված էինք, երբ մեր գործընկեր Մարենը (Միջազգային պրոդուկտ մենեջեր) հայտնեց իր առաջին հղիության մասին։ Նա պատրաստվում էր սկսել առաջին անգամ մայրանալու հետաքրքիր փորձառությունը։ Այժմ նրա որդի Լեոնասը երկու տարեկան է, և Մարենը մեզ հետ միասին հետադարձ հայացքը է գցում այն օրվան, երբ նա բացահայտեց, որ հղի է։

#Առաջինմայրություն #Առաջինհղիություն

Նայել Մերենի վիդեոն

Որպես 5 երեխաների հայր, ես գիտեմ, թե որքան կարևոր է ճիշտ սնուցումը երեխաների համար։ Մեզ ամեն  օր ոգեշնչում է օրգանիկ բաղադրիչներով և սննդանյութերով հագեցած մանկական սնունդ արտադրելը։


“Հումանայում աշխատելիս քեզ զգում ես ընտանիքում։ Մենք կարող ենք միմյանց վստահել։

Հանս Մեյնդերս

Ծանոթացեք Humana ընտանիքի անդամների հետ

Որպեսզի կարողանանք արտադրել վստահելի մանկական սնունդ, առաջին հերթին մենք պետք է վստահենք միմյանց։ Որպես թիմ մենք միասին գնում ենք առաջ դեպի նոր նվաճումներ։

  • Եռանդուն թիմային աշխատանք
  • Մանկական սննդի արտադրության տասնամյակների փորձ
  • Մանրակրկիտ հետազոտություն
Օպերացիոն շրջանի խմբի ղեկավար

Ջեսիկա Զիլինսկի

Որպես օպերացիոն շրջանի խմբի ղեկավար՝ Ջեսիկան և իր թիմը պատասխանատու են մեր արտադրական գործընթացում իրականացվող սկզբնական քայլերի համար, որոնք միշտ համապատասխանում են խստագույն չափանիշներին։

Որակի կառավարման բաժնի ղեկավար

Բժիշկ Յորգ Ռեթմայեր

Յորգը՝ ով արդեն 15 տարի է ինչ աշխատում է այս ոլորտում, պատասխանատու է Humana-ում որակի ղեկավարման համար։ Մանկական սննդի արտադրությունը ենթակա է  որակի մասնավորապես խիստ չափանիշների, որոնք Յորգը մանրակրկիտ կերպով ստուգում է ամեն օր։

Փաթեթավորման բաժնի խմբի ղեկավար

Դմիտրի Ցախեռ

Դմիտրին և իր թիմը համոզվում են, որ մեր փաթեթավորումը միշտ համապատասխանում է հիգիենայի և անվտանգության ստանդարտներին, ինչպես նաեւ աշխարհի տարբեր ծայրերից ծնողների պահանջներին։ Շնորհիվ ինովացիոն փաթեթավորման՝ մենք կարողանում ենք փաթեթավորման հեռատես լուծումներ առաջարկել, ինչպիսին է Humana My Pack-ը։

Մենք հավատում ենք հզոր արժեքների

Մեզ համար կարևոր է ծնողների վստահությունը մեր աշխատանքի և արտադրանքի հանդեպ։ Մենք հիմնվում ենք տասնամյակների փորձի վրա եւ ստեղծում են մանկական սնունդ ՝ պատրաստված մանրակրկիտ կերպով ընտրված բաղադրիչներով։ Մեր աշխատակիցները միշտ առանցքային դեր են խաղում և հիմք են հանդիսանում մեր արտադրության համար։

Բնականություն
Փորձ

Շատ ֆերմերների ծավալած գործունեությունը համապատասխանում է մեր չափանիշներին, և մենք միանգամայն հպարտ ենք նրանցով։

Մենկեների ընտանիքը

Ահա մեր ֆերմեր Կարոլինը, նրա ամուսինը՝ Ֆլորիանը, և նրանց որդին՝ Ֆլինը, Զալենբուրգի իրենց ֆերմայում։

back to top