Վայր, որտեղ նորարարությունը չի դադարում

Յուրաքանչյուր ծնող ցանկանում է տալ իր փոքրիկին 100% անվտանգ սնունդ։ Humana-ում մենք մեծ պատասխանատվությամբ ենք վերաբերվում մանկական սննդին։ Մեր երեք ժամանակակից արտադրական տեղամասերում՝ սննդաբաններն իրենց գիտելիքները վերածում են այնպիսի բաղադրատոմսերի, որոնք լավագույնս ապահովում են Ձեր երեխայի աճն ու զարգացումը։

Յուրաքանչյուր օր մենք ջանում ենք անել լավագույնը Ձեզ համար։

Լինի դա ադապտացված կաթնախառնուրդ,  հատուկ սնունդ կամ սննդային հավելում, յուրաքանչյուր օր մենք անում ենք հնարավորինս, որպեսզի Դուք կարողանաք Ձեր երեխային տալ լավագույնը։ Այսպիսով, Դուք պարզապես կարող եք վայելել թանկարժեք և երջանիկ պահերը ՝ Ձեր փոքրիկի հետ։


Ադապտացված կաթնախառնուրդներ Շտոքհաուզենում․ ապահով միջավայր, որտեղ արտադրվում են կաթնախառնուրդները։

2019թ․-ին, Գերմանիայի հյուսիսում գտնվող Շտոքհաուզեն քաղաքում բացվեց ադպտացված կաթնախառնուրդների մեր նոր առաջադեմ գործարանը։ Այն կառուցվել է բնական շրջակա միջավայրում, որտեղ գտնվում են նաև ֆերմաները, ինչն էլ օգնում է ժամանակի խնայողությանն ու կաթի արագ մատակարարմանը։ Քանի որ միկրոօրգանիզմները արագ են բազմանում կովերին կթելու և այդ կաթը մշակելու ժամանակահատվածում յուրաքանչյուր խնայած ժամ էական նշանակություն ունի։

Բացահայտեք կաթնախառնուրդները

Բացահայտեք մեր առաջադեմ արդատրական տեղամասը ներսից

Մեր նոր գործարանում արտադրվում են Humana ադապտացված կաթնախառնուրդները՝ պահպանելով սննդային անվտանգության ամենաբարձր մակարդակը, հիգիենան և կայունությունը։ Շտոքհաուզենը հարուստ պատմություն ունեցող արտադրական տեղամաս է, որը մենք վերականգնել ենք՝ ամենաբարձր ստանդարտներին համապատասխանելու և ամենառաջադեմ արտադրական գործընթացները կազմակերպելու համար։


100% օրգանիկ հավելյալ սնունդ՝ արտադրված Սունվալ բեյբի ֆուդի կողմից

Յուրաքանչյուր երեխա բնության հրաշք է։ Փոքրիկների բնականոն զարգացման համար անհրաժեշտ է ապահովել նրանց լավագույն սնունդով։ Որպեսզի հասնենք այդ արդյունքին, մենք ամեն օր անում ենք հնարավորինս մեր Սունվալ բեյբի ֆուդ գործարանում։

Այստեղ, մեր սննդաբաններն ու սննդի տեխնոլոգները կիրառում են գիտական հետազոտություններից ստացված նորագույն ինֆորմացիան։ Դրա շնորհիվ բոլոր բաղադրատոմսերը ուղղված են երեխաների առողջ զարգացմանն ու աճին։ Մենք օգտագործում ենք 100% օրգանիկ եղանակով աճեցրած մրգեր և բանջարեղեններ։

Միևնույն ժամանակ, ապագա սերունդների համար լիարժեք էկոլոգիական, սոցիալական և տնտեսական համակարգ ապահովելը Սունվալ բեյբի ֆուդի կարևորագույն նպատակներից մեկն է։

Բացահայտեք մեր մանկական սնունդը

Սննդային հավելումներ արտադրված Ինֆարմայի կողմից

Humana-ի սննդային հավելումները արտադրվում են Ինֆարմայի կողմից, որը  հանդիսանում է մեր մասնաճյուղը։ Որպես այս ոլորտում առաջատար կազմակերպություն՝ Ինֆարման ունի ավելի քան 20 տարվա փորձ սննդային հավելումների ուսումնասիրության և զարգացման գործում։ Մենք անդադար փնտրում ենք նոր աղբյուրներ, համադրություններ, կիրառություններ և բուսական բաղադրիչների չափաքանակներ, որպեսզի ապահովենք Ձեր փոքրիկի առողջ զարգացումը։

Մենք մշտապես վերահսկում և ստուգում ենք ինքներս մեզ՝ իրականացնելով արտադրված բոլոր մթերքների  քիմիական, ֆիզիկական և միկրոբիոլոգիական թեստավորումներ։ Արտադրությունը իրականացվում է ջերմաստիճանային կարգավորում ունեցող մաքուր տարածքներում։

back to top