pregnant woman smiling at the beach

Յուրաքանչյուր կնոջ կյանքի ամենահուզիչ պահը։

Հղիության հետ մեկտեղ Ձեր ամբողջ աշխարհը գլխիվայր շրջվում է։ Ձեր մարմինը փոխվում է, տիրում է հորմոնների իսկական տեղատարափ, ևԴուք շատ հաճախ վստահ չեք թե ինչ է Ձեզ սպասվում։ Այս ամենը իր ազդեցությունն է թողնում նաև Ձեր հարաբերությունների վրա։ Մեր տեղեկատվական ուղեցույցով մենք Ձեր կողքին ենք հղիության ողջ ընթացքում և տրամադրում ենք արժեքավոր խորհուրդներ կերակրման վերաբերյալ և ցանկացած այլ բանի, որը կարող է անհանգստացնել Ձեզ ծննդաբերությանը պատրաստվելու ընթացքում։

Կատարելապես պատրաստ ծննդաբերությանն ու կրծքով կերակրմանը

Ծննդաբերությանը շատ երկար ժամանակ չի մնացել։ Կասկած չկա, որ Դուք արդեն մտածում եք այն մասին, թե ինչ է սպասվում հետո։ Մենք ուրախությամբ կօգնենք Ձեզ, որպեսզի Դուք լինեք հնարավորինս պատրաստ։

humana baby letter

Ծննդյան նվեր

Պահպանեք Ձեր փոքրիկ արեգակի ծնունդից սկսած բազմաթիվ հատուկ պահեր նրա մանկական օրագրում։

Ի՞նչ պետք է ունենամ ծննդատան իմ պայուսակում

Գրեթե ժամանակն է!  Ձեր ծննդաբերության ժամկետը ավելի ու ավելի է մոտենում։ Որպեսզի Դուք և Ձեր զուգընկերը հուզմունքից ոչինչ չմոռանաք, պետք է նախապես մտածել թե ինչի կարիք կունենաք ծննդատան պայուսակի համար։

Մեր խորհուրդն է պայուսակը պահելը տեսանելի վայրում, որտեղից կարող եք այն արագ վերցնել այն դեպքում, եթե փոքրիկը որոշի բոլորին զարմացնել ժամկետից շուտ լույս աշխարհ գալով։ Եվ որ ավելի կարևոր է՝ չմոռանաք ապագա հայրիկին ասել, թե որտեղ է պայուսակը գտնվում։

  • Կարևոր փաստաթղթեր
  • Հագուստ
  • Հիգիենայի պարագաներ
  • Նորածնի համար նախատեսված
  • Այլ պարագաներ

Կարևոր փաստաթղթեր

Հագուստ

Հիգիենայի պարագաներ

Նորածնի համար նախատեսված

Այլ պարագաներ

Լավ սնունդ հղիության ընթացքում

Կա մի պարզ կանոն, երբ խոսքը գնում է հղիության ընթացքում սննդի հարցին։ Այն պետք է լինի բազմազան և սննդարար։ Պարտադիր չէ սնունդը մատուցել ոսկյա սկուտեղների վրա, գնել բացառապես հատուկ խանութներից կամ ամբողջովին փոխել Ձեր սննդակարգը։

Tap on Spots To find out more

Սպիտակուցներ

Մարմնի և օրգանների բազմաթիվ հյուսվածքների զարգացման համար Ձեր փոքրիկին անհրաժեշտ է սպիտակուցների մեծ քանակ։ Սպիտակուցներն են մեր բջիջների ձևավորման հիմնասյունը։

Կենդանական և բուսական  սպիտակուցների խառնուրդը պարզապես կատարյալ է։ Կենդանական ծագման սպիտակուցով հարուստ են կաթը, մածունը, կաթնաշոռը, պանիրը, ձուն, ձուկը և անյուղ միսը։ Բուսական ծագման սպիտակուցի հարուստ աղբյուր են հանդիսանում կարտոֆիլը, ընկուզեղենը, ամբողջահատիկ նպարեղենը և սոյա պարունակող մթերքները։ Հղիության ընթացքում պետք չէ հրաժարվել մսամթերքից, քանի որ այն ապահովում է կարևոր սննդանյութերի անհրաժեշտ քանակ։ Այդ իսկ պատճառով հղիության ընթացքում շաբաթական 300-600 գր մսամթերքի կամ երշիկեղենի ընդունումը (բայց ոչ հում վիճակում) բավական է։ Համոզվեք, որ միսը միշտ մանրակրկտորեն և լավ  պատրաստված լինի։

Ածխաջրեր

Ածխաջրերը, որոնք ինսուլինի և գլյուկագոնի օգնությամբ կարգավորում են արյան մեջ շաքարի քանակը, էներգիայի կարևոր աղբյուր են հանդիսանում, ինչից կախված է Ձեր փոքրիկը։

Եթե բավականաչափ “վառելանյութ” չստանաք, շատ արագ թուլություն կզգաք։ Էներգիայի աղբյուր ընտրելիս շատ կարևոր է ուշադրություն դարձնել որակին։ Ամբողջահատիկ մթերքները, բանջարեղենը, կարտոֆիլը և մրգեղենը դանդաղ էներգիա են արտադրում օրգանիզմում։ Շաքարի մեծ քանակ պարունակող ուտելիքները կարճ ժամանակ անց սովի զգացում են առաջացնում, դրանով էլ ցանկություն ավելի շատ ուտելու։ Մեր խորհուրդն է՝ լավ սնվել, որպեսզի լավ զգալ։

Ճարպեր

Ճարպերը երեխայի զարգացման համար շատ կարևոր են, քանի որ նրանք են խթանում երեխայի աճը։

Ճարպի օրական մինչև 80գ ընդունումը ապահովում է երեխային անհրաժեշտ պաշարը և նաև որոշ վիտամինների ճիշտ ֆունկցիան, որոնք կարող են ներծծվել մարմնի մեջ միայն ճարպի մոլեկուլների հետ միաձուլվելու դեպքում։ Բարձրորակ բուսական ծագման ճարպերը, ինչպիսիք են հլածուկի, ձիթապտղի կամ արևածաղկի յուղը, և կաթնամթերային ճարպերը իդեալական տարբերակ են։ Այսպիսով, միանգամայն նորմալ է ուտել կարագ, բայց եղեք առավել ուշադիր, երբ խոսքը վերաբերվում է ճարպի բարձր մակարդակ ունեցող այնպիսի սննդատեսակներին, ինչպիսիք են երշիկեղենը, կծու չիպսերը, մայոնեզը, տարատեսակ սոուսները, տորթերը և այլն։

Վիտամիններ

Օրգանիզմում տեղի ունեցող բոլոր կարևոր գործընթացները իրականացվում են վիտամինների կողմից։

Բալանսավորված սննդակարգի շնորհիվ անգամ հղիության ընթացքում որևէ տեսակի դեֆիցիտ չեք ունենա։

Վիտամինի ամենակարևոր աղբյուրն են հանդիսանում մրգերը, բանջարեղենը և կաթնամթերքը։ Վիտամիններից լիովին օգուտ ստանալու համար խորհուրդ է տրվում գնել թարմ կամ սառեցված մրգեր և բանջարեղեն, ուտել դրանք հիմնականում հում կամ քիչ ջրով շոգեխաշած վիճակում։ Կանաչ տերևներով բանջարեղենը պարունակում է ցանկացած տեսակի վիտամինների մեջ ամենակարևորը՝ ֆոլաթթուն։

Հանքանյութեր և մանրատարրեր

Մանրատարրերը անհրաժեշտ են Ձեզ շատ փոքր քանակությամբ։ Որոշ բացառություններով, Դուք դրանք բավարար քանակով կստանաք ամենօրյա սննդի հետ եթե բալանսավորված սննդակարգի հետևեք։ Կարևոր դեր են կատարում հետևյալ նյութերը ։ Դրանք են՝

Կալցիում և ֆոսֆոր

Դրանք կարևոր հանքանյութեր են Ձեր և Ձեր փոքրիկի ատամների և ոսկրերի ձևավորման և պահպանման համար։ Դրանցով հարուստ են կաթն ու կաթնամթերքը։

Կալիում

Այս հանքանյութը կարգավորում է ջրի բալանսը, ավելի ճիշտ՝ ջրի առանձնացումը հյուսվածքներից։ Բանանն ու ծիրանը (թարմ կամ չոր) կալիումի հրաշալի աղբյուր են։ Եթե ձեռքերի և ոտքերի շրջանում նկատում եք տեսանելի այտուց, շատ կարևոր է խորհրդակցել Ձեր բժշկի հետ։

Երկաթ

Առանց երկաթի օրգանիզմում կլիներ լուրջ սակավարյունություն։ Երկաթը պատասխանատու է օրգանիզմում հեմոգլոբինի՝ արյան կարմիր գնդիկների ձևավորման  համար։ Նրա առաջադրանքն է զարկերակների միջոցով օդը տեղափոխել թոքերից դեպի օրգանիզմի այլ բջիջներ։ Բայց մենք կարող ենք երկաթ ստանալ բացառապես սննդի միջոցով։ Երկաթով հարուստ են մսամթերքը, ընկուզեղենը, ամբողջահատիկ ցորենից պատրաստված հացը, կալե կաղամբը (կամ գանգուր կաղամբ), վարսակը և կորեկաձավարը։ Վիտամին C-ն նպաստում է երկաթի ներծծմանը, մինչդեռ մագնիումը խոչընդոտում է այդ ամենին։ Այդ իսկ պատճառով, խորհուրդ է տրվում ուտելուց հետո 2 ժամ անց միայն ընդունել մագնիումի հաբեր ձղաձգումների դեմ։

Հաճախ տրվող հարցեր հղիության ընթացքում սննդակարգի վերաբերյալ։

  • Հաճախ եմ ծարավում, ի՞նչ քանակությամբ ջուրն է լավ փոքրիկիս համար։

    Հղիության ընթացքում անգամ երիկամները աշխատում են ողջ հզորությամբ և ավելի շատ հեղուկի կարիք ունեն, որպեսզի գործեն ինչպես կարգն է։ Օրական Ձեզ անհրաժեշտ է առնվազն 2 լիտր ջուր։ Ներկայումս են շատ են բանավեճերը սուրճի վերաբերյալ, բայց խոսքը գնում է սուրճի մեծ քանակի մասին։ Միանգամայն նորմալ է օրական 2-3 բաժակ սուրճ ըմպել։ Նույնը վերաբերվում է նաև սև թեյին։  Զգուշացեք քաղցր ըմպելիքներից։ Գազավորված ըմպելիքներն ու մրգային հյութերը, օրինակ, շատ կալորիական են։

  • Կարո՞ղ եմ ձուկ ուտել հղիության ընթացքում։

    Գերմանական սննդաբանության միությունը խորհուրդ է տալիս հղիության ընթացքում ձուկ ուտել շաբաթական մեկ կամ երկու անգամ, որպեսզի ստանաք պոլիչհագեցած ճարպաթթուների բավարար քանակ։ Բացի այդ, ձուկը հանդիսանում է յոդի և սելենի հարուստ աղբյուր։ Շատ կարևոր Օմեգա 3 ճարպաթթվով հարուստ են յուղոտ ձկները ինչպիսիք են սաղմոնը, սկումբրիան, ծովատառեխը, թունան և սարդինան։ Ինչ վերաբերվում է խոշոր ծովային ձկների օրգանիզմում առկա հավանական աղտոտվածությանը, ինչպիսիք են թունան, կարմիր թառը, երկարատամիկը, բոնիտոն և շնաձուկը, ցանկալի է նրանց ուտել ոչ կանոնավոր կերպով և փոքր քանակությամբ։ Եթե այս կանխարգելիչ առողջապահական միջոցները պատշաճ կերպով պահպանվեն, ապա ձուկը հանդիսանում է հղի կանանց շրջանում կարևոր սննդային էլեմենտ։ Եթե որոշեք, որ ոչ-մի տեսակի ձուկ չեք օգտագործելու հղիության ընթացքում, ապա պետք է խորհրդակցեք Ձեր բժշկի հետ, որպեսզի հասկանաք ինչով եք լրացնելու ճարպաթթուների անհրաժեշտ քանակը։ Որոշ բուսական յուղեր, օրինակ՝ հլածուկի, կտավատի և ընկույզի յուղերը, արժեքավոր հավելում կլինեն։ Կան նաև օմեգա-3 պարունակող մթերքներ և օմեգա-3 ճարպաթթուներով սննդային հավելումներ, որպեսզի համոզված լինեք որ բավարար քանակով ճարպաթթուներ եք ստանում։ Եթե որոշեք օգտագործել սննդային հավելումներ, անպայման խորհրդակցեք բժշկի հետ։

  • Քաշին վերաբերվող հարց․ Որքա՞ն հավելյալ քաշն է համարվում նորմալ։

    Առաջին 3-4 ամսում կանանց մեծ մասը քաշ են հավաքում մեծացող ախորժակի պատճառով։ Նախքան ծննդաբերությունը միջինում 10-12 կգ հավելյալ քաշը սպասելի պետք է լինի։ Ձեր դեպքում գուցե ավելի քիչ լինի, սակայն եթե բավարար սնվում եք ապա 10-12 կգ հավելյալ քաշը միանգամայն նորմալ է։ Եթե փոքր-ինչ ավելի շատ լինի քաշը, բժիշկը կհետևի որ այն ամեն դեպքում լինի նորմայի սահմաններում։

  • Պրեէկլամպսիան հղիության ընթացքում։ որո՞նք են նախազգուշացնող նշանները։

    Պրեէկլամպսիան հիվանդություն է, որն ուղեկցվում է բարձր արյան ճնշմամբ, ինչն էլ կարող է կապված լինել այտուցվածության և մեզի մեջ սպիտակուցների արտազատման հետ։ Նախազգուշացնող նշան կարող է լինել մատների և ոտնաթաթերի այտուցվածությունը։ Առավել ծանր դեպքերում հնարավոր են գլխապտույտ, գլխացավեր, քնկոտություն, մշուշոտ տեսողություն, սրտխառնոց և անգամ փսխում։ Ինչքան ծանր լինի դեպքը, այնքան մեծ է վաղաժամ ծննդաբերության, իսկ մոր մոտ կյանքին վտանգ սպառնացող հիպերտոնիայի հավանականություն։ Որպեսզի հիվանդությունը հայտնաբերվի և բուժվի վաղ ժամկետում, կանոնավոր նախածննդաբերական զննումները կարևոր են։ Հազվադեպ, դեռևս խորհուրդ է տրվում բուժել պրեէկլամպսիան սննդակարգի միջոցով, ինչը, սակայն, հնացած մեթոդ է։ Սննդակարգում միայն բրնձի օրեր կազմակերպելը կամ միզամուղ միջոցները չեն օգնի, իսկ կերակրի աղից հրաժարվելը խորհուրդ չի տրվում։ Առողջ, ինչպես նաև Պրեէկլամպսիայով ախտորոշված հղի կանանց խորհուրդ է տրվում կերակրի աղի նորմալ չափաբաժին ընդունել և սնվել բալանսավորված, սպիտակուցներով հարուստ սննդակարգով, որը նաև կպարունակի շատ հեղուկ։

  • Մայրական Ֆենիլկետոնուրիա- Ի՞նչին պետք է ուշադրություն դարձնեմ։

    Հղի կինն, ով տառապում է Ֆենիլկետոնուրիայով, ունի մայրական Ֆենիլկետոնուրիա։ Նման դեպքերում, ողջ հղիության ընթացքում խորհուրդ է տրվում ցածր ֆենիլալալինային սննդակարգ։ Արյան մեջ ֆենիլալալինի պարունակությունը պետք է կանոնավոր կերպով ստուգվի բժշկի կողմից և համապատասխան կերպով նշանակվի ֆենիլալալինի ցածր պարունակությամբ սննդակարգ: Դեռ չծնված փոքրիկի մոտ ֆենիլալալինի  մակարդակը մոր օրգանիզմում եղածից կրկնակի անգամ մեծ է լինում։ Մոր օրգանիզմում ֆենիլալալինի բարձր մակարդակը կարող է վնասել պտղին (ներառյալ նրա գլխուղեղին ու սրտին) կամ հանգեցնել վիժման։ Նման պայմաններում, հղիությունը պետք է լավ պլանավորված լինի, իսկ գինեկոլոգին պետք է ընտրել վաղ փուլում, որպեսզի հնարավոր լինի խուսափել պտղին սպառնացող վնասից։ Այդ իսկ պատճառով խորհուրդ է տրվում  նախքան հղիությունը բժշկի հսկողությամբ հետևել ցածր ֆենիլալալինային սննդակարգի։

back to top